211652_close_icon
views-count10673 դիտում article-date 22:16 11-06-2017

Սաուդյան Արաբիան արգելել է քաթարցի ուխտավորներին Մեքքայի Մեծ մզկիթ այցելել

Սաուդյան Արաբիայի իշխանություններն արգելել են Քաթարի քաղաքացիներին մուտք գործել Մեքքայի Մեծ մզկիթ: Այդ մասին հայտնում է «Ալ-Ջազիրա» գործակալությունը: Քաթարի Մարդու իրավունքների ազգային հանձնաժողովը բողոքներ է ստացել երկրի բնակիչներից, որ իրենց թույլ չեն տալիս մտնել Մասջիդ Ալ-Հարամ մզկիթի տարածք: Մարդու իրավունքների ազգային հանձնաժողովի ղեկավարը միջադեպը որակել է որպես մարդու իրավունքների կոնվենցիայով ամրագրված կրոնական ծիսակարգ կատարելու իրավունքի կոպիտ խախտում:

Նմանատիպ նյութեր