211652_close_icon
views-count1562 դիտում article-date 14:09 04-02-2021

Սաուդյան Արաբիան շարունակում է արգելել թուրքական ապրանքների մուտքը

Սաուդյան Արաբիան շարունակում է թուրքական ապրանքների նկատմամբ արգելք կիրառել՝ թույլ չտալով դրանց մուտքը իր երկրի տարածք։ Այս մասին տեղեկացնում է [url=https://www.ermenihaber.am/am/news/2021/02/04/%D5%8D%D5%A1%D5%B8%D6%82%D5%A4%D5%B5%D5%A1%D5%B6-%D4%B1%D6%80%D5%A1%D5%A2%D5%AB%D5%A1%D5%B6-%D4%B9%D5%B8%D6%82%D6%80%D6%84%D5%AB%D5%A1-%D5%A2%D5%B8%D5%B5%D5%AF%D5%B8%D5%BF/201746]ermenihaber.am[/url]-ը։ Արդյունքում հարյուրավոր բեռնատար մեքենաներ ամիսներ շարունակ մնացել են մաքսատանը և մաքսազերծման որևէ գործողություն չի իրականացվում։ Թուրքական ապրանքների բոյկոտը մտահոգել է Թուրքիային։ Չնայած դեռևս նոյեմբեր ամսին Սաուդյան Արաբիայի Արտաքին գործերի նախարար Ֆայսալ բին Ֆերհան էլ Սուուդը հայտարարել է, որ բարիդրացիական հարաբերություններ ունեն Թուրքիայի հետ և հերքել էր թուրքական ապրանքների նկատմամբ բոյկոտի մասին լուրերը՝ այնուամենայնիվ հետագա ամիսները ցույց տվեցին, որ թուրքական ապրանքների նկատմամբ կիրառվում են արգելքներ։ Բոյկոտի արդյունքում թուրքական տնտեսությունը լուրջ կորուստներ է կրում։ Եթե 2020 թվականի հունվար ամսի դրությամբ Թուրքիայից դեպի Սաուդյան Արաբիա արտահանման ծավալը կազմել էր 221.9 միլիոն դոլար, ապա 2021 թվականի հունվարի դրությամբ՝ ընդամնենը 16.5 միլիոն դոլար, այսինքն՝ 92.5%-ով անկում է ապրել։ Սաուդյան Արաբիան մինչ այդ հանդիսանում էր Թուրքիայի խոշորագույն առևտրային գորընկերներից մեկը։ Թուրքիայից Սաուդայան Արաբիա տարեկան արտահանման ծավալը հասնում էր շուրջ 3 միլարդ դոլարի։ Ներկայումս Թուրքիան մտահոգ է , որ թե´ Սաուդյան Արաբիան, թե´ Արաբական Միացյալ Էմիրությունները փորձում են թուրքական ապրանքներին այլընտրանք գտնել։

Նմանատիպ նյութեր