4992 դիտում
20:17 12-06-2017
ՊԵԿ-ը հավաստագիր է հանձնել բիզնեսի 9 ներկայացուցչի
Օրինապահ հարկ վճարողների թիվն աճում է: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը հունիսի 12-ին «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է շնորհել ևս 9 հարկ վճարողի: Դիմում ներկայացրած բիզնեսի 12 ներկայացուցիչներից սահմանված չափանիշներին չեն համապատասխանել 3-ը, տեղեկացնում են ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Ջրամատակարարման ոլորտում նախագծում իրականացնող կազմակերպության գլխավոր հաշվապահ Փայլակ Կարապետյանի դիտարկմամբ, հավաստագիրը պետության վստահության մասին է վկայում, ինչը մեծ առավելություն է տալիս ընկերությանը միջազգային կազմակերպությունների հետ համագործակցելիս. «Օրինապահի կարգավիճակ ունենալով՝ մենք տարբերվում ենք մյուս հարկ վճարողներից:
Մրցակցության նոր տիրույթ է ստեղծվում, որտեղ առաջատար հորիզոնական զբաղեցնելու համար ոչ թե շահույթի մակարդակը կամ ընկերության ծավալներն են կարևոր, այլ օրինական դաշտում գործելը»: Հայաստանում իտալական ապրանքանիշ ներկայացնող ընկերության հաշվապահ Լիլի Մարկոսյանն էլ պետության կողմից հավաստագրի ստացումը համարում է ընկերության բարձր վարկանիշն արձանագրող գնահատական. «Անհրաժեշտության դեպքում մեր ընկերությունը կարող է օգտվել արտոնյալ պայմաններով վարկային միջոցներ ներգրավելու հնարավորությունից»:
Հիշեցնենք, որ տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 151 տնտեսվարող, որից 109-ի դիմումը բավարարվել է, 42-ինը՝ մերժվել: Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում:
ՑԱՆԿ
Օրինապահ հարկ վճարողների
1. «ՍԱՆ ԼԱԶԶԱՐՈ» ՍՊԸ
2. «ԷՅ ԲԻ ՏՐԱՆՍ» ՍՊԸ
3. «ՄՖ ԷՔՍՊՈՐՏ» ՍՊԸ
4. «ԿԱՊԻՏԱԼ ԻՆՎԵՍՏՄԸՆԹՍ» ՓԲԸ
5. «ԿԱՊԻՏԱԼ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ
6. «ԹԻՔԵՅ ԸՆԴ ՓԱՐԹՆԵՐՍ» ՓԲԸ
7. «ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ
8. «ՓՐԱՅՄ ԿԱՊԻՏԱԼ» ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՍՊԸ
9. «ՄՈԴՈՒԼ 2015» ՍՊԸ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
1965 դիտում
12:43 16-03-2017
ՊԵԿ-ը հավաստագիր է հանձնել բիզնեսի 16 ներկայացուցչի
10535 դիտում
14:35 03-07-2017
ՊԵԿ-ը հավաստագիր է հանձնել բիզնեսի 6 ներկայացուցչի
2815 դիտում
18:02 07-09-2017
ՊԵԿ-ը հավաստագիր է հանձնել բիզնեսի 8 ներկայացուցչի
Այս բաժնից
535 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված
577 դիտում
09:09 21-12-2024
Երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում
709 դիտում
23:25 20-12-2024
ԳԱԱ որոշ գիտաշխատողներ աշխատում են ընդդեմ սեփական պետության․ Հայկ Դեմոյան