211652_close_icon
views-count10083 դիտում article-date 21:32 12-06-2017

Պակիստանում մահապատժի են ենթարկել Facebook-ում գրառում կատարած տղամարդուն

Պակիստանում դատարանը մահապատիժ է սահմանել Facebook սոցիալական ցանցում իսլամի մասին մեկնաբանություն արած քաղաքացուն։ Այդմասին հայտնում է Rosbalt գործակալությունը։ Ըստ Բահավալփուլի քաղաքային դատարանի՝ 30-ամյա Թեյմուր Ռազուն մեղավոր է ճանաչվել Մուհամմեդ մարգարեի հասցեին վիրավորական արտահայտություններ գրելու համար։ Նշվում է, որ վերջինս պատահական օգտատիրոջ հետ վիճաբանության մեջ է մտել, ով և պարզվել է, որ հատուկ ծառայությունների աշխատակից է։ Պակիստանյան օրենքը մահապատիժ է սահմանում ցանկացած քաղաքացու նկատմամբ, ով վիրավորում է կրոնը։ Սա առաջին դեպքն է երկրի պատմության մեջ։

Նմանատիպ նյութեր