4972 դիտում
16:56 23-09-2020
ԱՄՆ-ում մահապատժի են ենթարկել «կախարդությամբ» զբաղվող բուժքրոջը սպանած տղամարդուն
ԱՄՆ-ում մահապատժի է ենթարկվել Վիլյամ Էմմեթ Լաքրոյը, ով մեղադրվում էր 2001 թվականին 30-ամյա Ջոան Լի Թիսլերին սպանելու մեջ։ Այդ մասին հայտնել է CNN հեռուստաալիքը։
Նշվում է, որ 19 տարի առաջ տղամարդը բռնաբարել, իսկ հետո սպանել է Ջոանին (նա բուժքույր էր) նրա համար, որ վերջինս տարված էր կախարդությամբ և «կախարդել էր իրեն»։
ԱՄՆ արդարադատության նախարարության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Վիլյամը ներխուժել է Ջոանի տուն, բռնաբարել նրան ու սպանել, իսկ հետո առևանգել է սպանվածի ավտոմեքենան և դրանով ուղևորվել դեպի Կանադայի սահմանը, որտեղ էլ նրան ձերբակալել են։
Իր արդարացման մեջ տղամարդն ասել է, որ իրեն հարկավոր էր Ջոանի կախարդանքից դուրս գալ։ Տղամարդը մահացել է մահացու ներարկման արդյունքում։
Այսպիսով, նշված մահապատիժը դարձավ ԱՄՆ-ում թվով վեցերորդը այն բանից հետո, երբ այս տարվա հուլիսին ԱՄՆ Գերագույն դատարանը թույլատրեց մահապատիժների կիրառումը դաշնային կալանավայրերում։
Նմանատիպ նյութեր
10089 դիտում
21:32 12-06-2017
Պակիստանում մահապատժի են ենթարկել Facebook-ում գրառում կատարած տղամարդուն
Այս բաժնից
859 դիտում
21:19 01-01-2025
Նեապոլի օդանավակայանում ինքնաթիռ է ընկել, ոչ ոք չի տուժել
682 դիտում
20:47 01-01-2025
ԵՄ-ն կհաղթահարի ռուսական գազի մատակարարման դադարեցումը․ Եվրահանձնաժողով
871 դիտում
20:28 01-01-2025
Մերձդնեստրը մնացել է առանց ջեռուցման