211652_close_icon
views-count4591 դիտում article-date 22:04 18-12-2015

Facebook-ում գրառում թողնելու համար փաստաբանը խիստ նկատողություն է ստացել. Aravot.am

«Կարելի է միայն հպարտանալ նրանով, որ քո դեմ որոշ չորքոտանիներ ճղճիմ հոդվածներ են պատվիրում (հատկապես պնդուկ ուղեղով չորքոտանիները): Դա նշանակում է, որ դու ճիշտ ուղու վրա ես»,- փաստաբան Երվանդ Վարոսյանը facebook-յան իր էջում հենց այս գրառման համար երեկ խիստ նկատողություն ստացավ: Այս գրառումը հաջորդել էր մի հրապարակման, որտեղ Երվանդ Վարոսյանը բացասաբար էր ներկայացված: Գրառումից հետո պատվիրված հոդվածի հեղինակը դիմել է փաստաբանների պալատին՝ ինքնախոստովանականով, որ ինքն է նախաձեռնել այդ հոդվածն ու խնդրել կարգապահական վարույթ սկսել՝ պնդելով, որ Երվանդ Վարոսյանի գրառումը հենց իրեն է հասցեագրված: «Փաստաբանի կողմից ընդհանրապես նման արտահայտությունները, նման պահվածքն անընդունելի է ըստ փաստաբանի վարքագծի կանոնագրքի 2/3-րդ կետն է: Այս կետով սահմանված է, որ փաստաբանը հասարակական միջավայրում, հրապարակախոսական եւ այլ բնագավառներում իր գործունեությամբ պետք է նպաստի փաստաբանի մասնագիտական բովանդակությանն ու հասարակական կոչման նկատմամբ հարգանքի ձեւավորմանը»,- մեզ հետ զրույցում ասաց փաստաբանների պալատի խորհրդի անդամ Կարեն Մեժլումյանը՝ նկատի ունենալով Երվանդ Վարոսյանի թողած գրառումը: Նա վստահեցրեց, որ խորհրդի անդամները Երվանդ Վարոսյանի նկատմամբ վատ տրամադրվածություն չունեին, փորձել են հնարավորինս օբյեկտիվ գտնվել. «Փաստաբանը չի կարող իրեն ոնց ուզի, այնպես դրսեւորի: Facebook-ը հրապարակային տիրույթ է»: Պալատի խորհուրդը ապացուցված չի համարել այն, որ Վարոսյանի գրառումը ուղղված է եղել այն փաստաբանին, որն իրեն է վերագրել այդ գրառումն ու խնդրել կարգապահական վարույթ հարուցել, բայց, ըստ պարոն Մեժլումյանի. «Այն, որ դա Երվանդ Վարոսյանի կողմից է գրված եւ ինչ-որ տեղ այդ նյութի հետ կապված, մենք դա հաստատեցինք»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2015/12/18/640983/

Նմանատիպ նյութեր