211652_close_icon

Լոնդոնում վերաբացվել է կամուրջը, որտեղ հունիսի 3-ին կատարվել էր ահաբեկչություն

views-count7342 դիտում article-date 21:48 12-06-2017
Լոնդոնում վերաբացել են կամուրջը, որի վրա հունիսի 3-ին հերթական ահաբեկչությունն էր իրականացվել։ Այդ մասին հայտնել է ITV հեռուստաալիքը։ Այդուհանդերձ, դեռևս փակ է մնում Բորոյի շրջանում գտնվող շուկայի մեծ հատվածը, որտեղ ահաբեկիչները զինված հարձակում էին գործել մարդկանց վրա։ Ինչպես և սպասվում է, շուկան ամբողջովին կվերաբացվի առաջիկա հանգստյան օրերին՝ կատարվող վերանորոգման աշխատանքներից հետո։ Հիշեցնենք, որ հունիսի 3-ին Լոնդոնի կամրջի վրա ավտոմեքենան մեծ արագությամբ մխրճվել էր մարդկանց ամբոխի մեջ, ինչից հետո նրա միջից դուրս էին եկել 3 ահաբեկիչներ և սկսել կրակ բացել այնտեղ գտնվող մարդկանց վրա։ Վերջիններիս ոչնչացրել էին ոստիկանության ծառայողները։ Սակայն ահաբեկչության զոհ էր դարձել 8 մարդ։

Նմանատիպ նյութեր