Իրանը 2018թ. աշխարհի առաջնության ուղեգիր նվաճեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իրանի հավաքականը 2018թ. աշխարհի առաջնության ուղեգիր նվաճեց: Կարլուշ Կեյրուշի թիմը 2:0 հաշվով հաղթեց ընտրական մրցաշարի հերթական խաղում:
Իրանցիներն իրենց խմբում ապահովեցին նվազագույնը 2-րդ տեղը: Խմբում առաջին երկու տեղերը գրաված թիմերը ԱԱ-2018-ի ուղեգիր են ստանում:
Նշենք, որ Իրանը 2018թ. աշխարհի առաջնության երրորդ մասնակիցը դարձավ: Ավելի վաղ ուղեգիր էր նվաճել Բրազիլիան, իսկ Ռուսաստանը տանտիրոջ իրավունքով է մասնակցելու: