211652_close_icon
views-count2131 դիտում article-date 21:40 14-02-2025

Ծանրամարտի Հայաստանի հավաքականը պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականը սկսել է պատրաստվել ապրիլի 13-ին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։

Այսօր՝ փետրվարի 14-ին Հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի և նրա օգնական Հակոբ Փիլոսյանի գլխավորությամբ թիմը Ծաղկաձորում է սկսել է այս տարվա երկորդ մարզական հավաքը։

Մարզչական խորհուրդը մարզումներում ներգրավել է  Ռաֆիկ Մինասյանին /  Գյումրի, 61 կգ /, Գառնիկ Չոլակյանին / Վեդի,  61 կգ /, Գոռ Սահակյանին / Գյումրի, 73 կգ /,  Ռաֆիկ Հարությունյանին /  Գյումրի, 81 կգ /,  Սուրեն Գրիգորյանին / Վեդի, 89 կգ /, Մնացական Աբրահամյանին / Արարատ, 89 կգ / Դավիթ Հովհաննիսյանին / Երևան, 96 կգ / Արա Աղանյանին / Գյումրի, 102 կգ /, Պետրոս Պետրոսյանին / Արարատ, 109 կգ /, Գարիկ Կարապետյանին / Գյումրի, 109 կգ / և Վարազդատ Լալայանին / Գյումրի, + 109 կգ /:

Նմանատիպ նյութեր