2944 դիտում
12:21 13-06-2017
ՍԱՊԾ-ում քննարկվել է սեզոնային մրգերի արտահանումը պարզեցված ընթացակարգերով և արագ կազմակերպելու հարցը
Հունիսի 12-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի խորհրդական Եղիշե Մարգարյանը բուսասանիտարիայի տեսչության պետի, սահմանային հսկիչ կետերի համակարգման բաժնի պետի և սահմանային հսկիչ կետերի ղեկավարների հետ անց է կացրել խորհրդակցություն՝ սեզոնային մրգերի արտահանման գործընթացն առավելագույնս պարզեցված ընթացակարգերով և արագ կազմակերպելու նպատակով:
Մինչ այդ՝ կառավարության վերջին նիստում ՀՀ վարչապետը հանձնարարել էր 1-շաբաթյա ժամկետում, մաքսային կետերում մեկ պատուհանի սկզբունքի լիարժեք կիրառման միջոցով, ապահովել Հայաստանում արտադրված սեզոնային մրգերի արտահանման վարչարարության էապես պարզեցումը, ինչպես նաև այդ գործընթացը հնարավորինս արագ, արդյունավետ և տնտեսվարողի համար մատչելի դարձնելու մեխանիզմները:
Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ հանրապետությունում արտադրվող բուսական ծագման մթերքի արտահանման ակտիվ շրջանն արդեն սկսվել է, և որ այս ժամանակահատվածում հիմնականում արտահանվում են շուտ փչացող այնպիսի ապրանքատեսակներ, ինչպիսիք են ծիրանը, կեռասը և այլն, Ծառայության պետի խորհրդականը փոխանցել է ՍԱՊԾ սահմանային հսկիչ կետերում շուրջօրյա խստացված աշխատանքային ռեժիմ սահմանելու պետի հանձնարարականը:
Միաժամանակ հանձնարարական է տրվել հետևել, որպեսզի «Մեկ կանգառ, մեկ պատուհան» համակարգի ներդրման արդյունքում բուսասանիտարական հավաստագիրը տրամադրվի առավելագույնը 20 րոպեում՝ արտահանվող արտադրանքի խմբաքանակն ակնադիտական զննման ենթարկելու արդյունքում բույսերի վնասակար օրգանիզմներ (նշաններ) չհայտնաբերելու դեպքում: Որոշակի պարբերականությամբ ՍԱՊԾ սահմանային հսկիչ կետերին կտրվեն հանրապետության տարածքում բույսերի վնասակար օրգանիզմների հայտնաբերման նպատակով իրականացված մոնիթորինգի արդյունքները, որոնք պետք է հաշվի առնվեն սահմանային վերահսկողության ժամանակ և, եթե տվյալ խմբաքանակի արտադրավայրում բույսերի կարանտին վնասակար օրգանիզմներ չեն հայտանբերվել, ակնադիտական զննումից հետո բուսասանիտարական հավաստագիրը պետք է տրամադրվի անմիջապես:
Հակառակ պարագայում տվյալ բեռն ուղարկվում է լաբորատոր փորձաքննության: Այս համատեքստում նշվել է, որ լաբորատոր հետազոտությունը կատարվում է առաջին հերթին տնտեսավարողի շահերից ելնելով՝ կանխելու նպատակով արտահանվող արտադրանքի հետ վերադարձը կամ դրա ոչնչացումը ներմուծող երկրի կողմից, նաև՝ արտահանող երկրի նկատմամբ սահմանափակող գործողություններ կիրառելու հնարավորությունը:
Վերոնշյալ հնարավոր խնդիրներից խուսափելու համար հանձնարարվել է աշխատանքները կազմակերպել օպերատիվ և իրականացնել պատշաճ մակարդակով:
Տնտեսավարողներին տեղեկացնոմ ենք, որ արտահանման համար բուսասանիտարական հավաստագրեր կարող են ստանալ ՍԱՊԾ Երևանի, Զվարթնոց» օդանավակայանի, Բագրատաշենի, Ագարակի, Գոգավանի Բավրայի, Գյումրու և Այրումի սահմանային հսկիչ կետերում և աջակցության համար զանգահարել Ծառայության թեժ գծին՝ 010 206040 հեռախոսահամարով կամ այցելել սպասարկման կենտրոն՝ Կոմիտաս 49/2 հասցեով:
Նմանատիպ նյութեր
5790 դիտում
15:02 26-06-2017
Քննարկվել է բուսասանիտարական ենթահսկման բեռները «Վերին Լարսով» պարզեցված ընթացակարգով արտահանելու հարցը
2668 դիտում
16:02 10-05-2018
ՀՀ դատախազությունը հայտնաբերել է հայեցողական ընթացակարգերով աճուրդների իրականացման չարաշահումների սողանցքներ
Այս բաժնից
868 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
766 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
676 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան