5382 դիտում
10:48 13-06-2017
Եթե Տարոն Մարգարյանը մոտակայքում է, աշխատակիցները շենքում ազատ տեղաշարժվելու իրավունք չունեն. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանի շարքային աշխատակիցներն իրավունք չունեն շենքում ազատ տեղաշարժվել, եթե քաղաքապետ Տարոն Մարգարյանը մոտակայքում է։ Այսպիսի տեսարանի է հանդիպել մեր թղթակիցը՝ քաղաքապետարանի միջանցքում։
Ուրբաթ «ՀԺ»-ի թղթակիցը ականատես է եղել, թե ինչպես քաղաքապետի աշխատասենյակի հարկում հերթապահություն իրականացնող ոստիկանը կանգնեցրել է հավաքարարին՝ թույլ չտալով անցնել այն միջանցքով, որտեղ Տարոն Մարգարյանը ծխում էր։
Քաղաքապետը վերադարձել էր նորընտիր ավագանու առաջին նիստից և աշխատասենյակ մտնելուց առաջ մի քանի րոպե կանգնել միջանցքում։ Ի դեպ, վարքի այսօրինակ դրսևորումն ու սեփական անձի նկատմամբ դիմացինից անհասկանալի հարգանք պահանջելը հատուկ է ոչ միայն քաղաքապետին։ Նրա տեղակալ Կամո Արեյանն էլ, օրինակ, պահանջում է, որ իր ընդունարանի աշխատակիցը ոտքի կանգնի ամեն անգամ, երբ ինքը մտնում է աշխատասենյակ կամ դուրս գալիս այնտեղից»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1203 դիտում
13:36 07-10-2019
ՄԻՊ-ն արձանագրել է Արմեն Գևորգյանի ազատ տեղաշարժվելու իրավունքի խախտումը. NEWS.am
8441 դիտում
13:15 15-10-2020
Արցախի տարածքում ազատ տեղաշարժվելու իրավունքի որոշակի սահմանափակումներ են մտցվել․ Արայիկ Հարությունյան
Այս բաժնից
2464 դիտում
08:55 28-12-2024
Հայ կամավորները մեկնել են Անապա՝ օգնելու վերացնել աղետի հետևանքները. «Փաստ»
2335 դիտում
09:00 26-12-2024
Ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվող պետտուրքը կավելանա վեց անգամ. «Փաստ»