179140 դիտում
12:51 13-06-2017
Կրակոցներ Ալավերդիում. «Կատա» սուպերմարկետի մոտ դիմահար կրակոցով սպանվել է նախկինում դատված 39-ամյա քաղաքացին, ում եղբայրն անցյալ տարի սպանել էր 2 հոգու. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում անհայտ անձը Ալավերդի քաղաքում՝ «Կատա» սուպերմարկետի հարևանությամբ, կրակոցներ է արձակել Ալավերդի քաղաքի բնակիչ, 39-ամյա Կամո Փիրուզյանի վրա։
Ինչպես Ալավերդիից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կ. Փիրուզյանը հիվանդանոցի ճանապարհին մահացել է։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները՝ մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սպանվածի եղբայրը 2016 թվականին 2 հոգու էր սպանել և դիմել էր փախուստի։
Այս պահին տեղում աշխատում են ոստիկաններն ու քննիչները, ովքեր դեպքի վայրում տեղազննություն են կատարում, որտեղ հայտնաբերվել է հրազեն և կան կասկածներ, որ դա հանցագործության գործիքն է։ Կրակոցների հետքեր են հայտանբերվել նաև սուպերմարկետի ապակիների վրա։
Փաստի առթիվ մարզային քննչական վարչության պետ Թ. Շուշանյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի /սպանություն/ և 235 հոդվածի 1-ին մասի /ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը/ հատկանիշով։
Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ սպանության վայր են ժամանել նաև Լոռու մարզի դատախազ Գրիգոր Էլիզբարյանն ու Թումանյանի դատախազ Արմեն Շիրինյանը։
Այս պահին տեղում աշխատում են նաև ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վահագն Մոսինյանի գլխավորությամբ, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Էդվարդ Կարապետյանի գլխավորությամբ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սպանություն կատարողին հենց դեպքի վայրում վնասազերծել են ոստիկանության Թումանյանի բաժնի ՊՊԾ աշխատակիցները և նրան բերման են ենթարկել ոստիկանության Թումանյանի բաժին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա Ալավերդի քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Վլադիմիր Դավթյանն է։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նա մի քանի անգամ կրակել է իր զոհի վրա։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, 2016 թվականի մայիսի 19-ին կրակոցներ և [url=https://shamshyan.com/hy/article/2016/05/19/85527/]սպանություն[/url] էր տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 04:30-ի սահմաններում ոստիկանության Թումանյանի բաժին Ալավերդի բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել, որ ծայրահեղ ծանր վիճակով շտապօգնության հերթապահ խումբը հիվանդանոց էր տեղափոխել մի քաղաքացու:
Հիվանդանոց էին ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արտակ Կարապետյանի գլխավորությամբ: Ժամանել եր նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության և նույն վարչության Թումանյանի քննչական բաժնի քննիչները՝ մարզի քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի և Թումանյանի քննչական բաժնի պետ Էդվարդ Կարապետյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ հիվանդանոց տեղափոխված քաղաքացին, ով հրազենային վնասվածքներ է ստացել, տեղափոխվել էր Ալավերդի քաղաքի Զորավար Անդրանիկ 22/10 շենքի բակից: Նա Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ, 34-ամյա Էդվարդ Պողոսյանն է: Վերջինիս տեղափոխել էին Երևան: Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել էին նաև հրազենային վնասվածքներից մահացած տղամարդու դի:
Պարզվել էր, որ նա Ալավերդի քաղաքի բնակիչ, 41-ամյա Վարդան Ավագյանն էր: Դեպքի վայրում հայտնաբերվել էին նաև «Մակարով» տեսակի ատրճանակից արձակված պարկուճներ:
Ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Թումանյանի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության և նույն վարչության Թումանյանի քննչական բաժնի ծառայողներն ու քննիչները որպես կասկածյալ որոնում են Ալավերդի քաղաքի բնակիչ, 32-ամյա Վարդան Փիրուզյանին:
[b]Սպանության կասկածանքով ձերբակալված 26-ամյա Վլադիմիր Դավթյանն է
[/b][img]http://shamshyan.com/ups/images/0633320001497353286811870.jpg[/img]
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 153+
153+