2826 դիտում
15:46 13-06-2017
Սուրեն Կարայանը Տաջիկստանի գործընկերոջ հետ քննարկել է հայ-տաջիկական առևտրատնտեսական կապերը
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր ընդունել է Տաջիկստանի Հանրապետության տնտեսական զարգացման և առևտրի նախարար Նեմատուլո Խիկմատուլլոզոդային:
Նախարար Սուրեն Կարայանը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը այցի համար և առաջարկել քննարկել ինչպես առաջիկա միջկառավարական նիստին, այնպես էլ հայ-տաջիկական առտևտրատնտեսական կապերին առնչվող հարցեր:
Նախարարները քննարկել են երկու երկրների տնտեսական համագործակցության ներուժը՝ մասնավորապես փորձի փոխանակումը զբոսաշրջության, լեռնահանքային, թեթև արդյունաբերության, ոսկեգործության ու ադամանդագործության ոլորտներում և համատեղ արտադրական կոոպերացիաների հիմնման հեռանկարները:
«Հայաստանը գյուղմթերքի վերամշակման, դրա արտահանման, թանկարժեք քարերի մշակման և մի շարք այլ ոլորտներում առաջատար դիրքերում է: Օրինակ՝ մենք ռուսական շուկայում հաճախ ենք տեսնում հայկական գյուղատնտեսական արտադրանք: Կցանկայինք, որ մեզ հետ կիսվեիք ձեր հաջող փորձով»,-ասել է Տաջիկստանի տնտեսական զարգացման և առևտրի նախարար Նեմատուլո Խիկմատուլլոզոդան:
Նախարարներ Կարայանը և Նեմատուլո Խիկմատուլլոզոդան անդրադարձել են հունիսի 14-ին կայանալիք հայ-տաջիկական գործարար համաժողովի կազմակերպչական հարցերին և B2B հանդիպումներին:
Սուրեն Կարայանի առաջարկով կստեղծվի նաև համատեղ աշխատանքային խումբ, որը հետամուտ կլինի ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը և օպերատիվ լուծումներ կտա առաջացած խնդիրներին:
***
Տեղեկացնում ենք նաև, որ այսօր տեղի կունենա նաև տնտեսական համագործակցության հարցերով հայ-տաջիկական միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստը:
Նմանատիպ նյութեր
1997 դիտում
16:43 19-02-2019
Տիգրան Խաչատրյանը և Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական կապերը
1422 դիտում
20:30 19-02-2019
Տիգրան Խաչատրյանը և Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական կապերը
Այս բաժնից
571 դիտում
13:00 23-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Ավան» մասնաճյուղը