211652_close_icon
views-count1422 դիտում article-date 20:30 19-02-2019

Տիգրան Խաչատրյանը և Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական կապերը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Դեսպանը շնորհավորել է նախարարին նշանակման կապակցությամբ և հաջողություն մաղթել նախարարության առջև դրված խնդիրների իրականացման հարցում։ Կողմերը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական կապերին առնչվող հարցերի շրջանակը, այդ թվում՝ առևտրաշրջանառության աճող ծավալները և կառուցվածքը։ ՌԴ դեսպանը ներկայացրել է այս տարի Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք մի շարք տնտեսական համաժողովների վերաբեյալ տեղեկատվությունը և քննարկել Հայաստանի մասնակցության հեռանկարները։ Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի տնօրեն Արա Խզմալյանը ներկայացրել է հատուկ Ռուսաստանի զբոսաշրջիկների համար մշակված «Ռուսական հետք» նախագիծը և մի շարք մարքեթինգային միջոցառումներ, որոնք թիրախավորել են ռուսական շուկան։ Ընդգծվել է, որ նախորդ տարի արձանագրվել է ՌԴ-ից ժամանած զբոսաշրջիկների 17% աճ։ Կողմերն անդրադարձել են նաև փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտում երկու երկրների գործարար շրջանակների համագործակցությանը՝ կարևորելով չիրացված ներուժի արդյունավետ օգտագործումը։

Նմանատիպ նյութեր