6564 դիտում
17:31 13-06-2017
Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժածներից մեկը դուրս է գրվել հիվանդանոցից. ԱԻՆ-ը նոր մանրամասներ է հայտնում
Հունիսի 13-ին, ժամը 14:03-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանից-Մոսկվա ուղևորվող երթուղային ավտոբուսը Վորոնեժի մարզում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ճամփեզրի առուն, կան տուժածներ:
Այդ մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Ըստ նախնական տեղեկության՝ Մ-4 «Դոն» միջպետական ավտոճանապարհի 710-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. «Mercedes» մակնիշի 618 АD 61 պետհամարանիշով ուղևորատար ավտոբուսը (պատկանում է «ԴեՌոյալ-ԼԻԴԵՐ» կազմակերպությանը) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել առուն:
9-ամյա Լուսինե Ռազմիկի Թամայանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Վորոնեժի շրջանի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:
Ավտոբուսում եղել են 39 ուղևոր և 2 վարորդ:
Տեղեկությունը փոխանցվել է ՌԴ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ փ/ծ գնդապետ Ա.Ղազարյանին։
Հիշեցնենք, որ [url=https://shamshyan.com/hy/article/2017/06/13/1069762/]ավելի վաղ [/url]ռուսական լրատվամիջոցները հայտնել էին 3 տուժածների մասին:
Նմանատիպ նյութեր
3297 դիտում
13:44 06-04-2018
Վորոնեժում Երևան-Մոսկվա ավտոբուսի վթարից տուժածները հիվանդանոցից դուրս են գրվել. ՀՀ դեսպանություն
2517 դիտում
18:47 20-10-2016
Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժածներից մեկը Վլադիկավկազից տեղափոխվել է Հայաստան
1629 դիտում
13:38 15-10-2016
Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժածները դուրս են գրվել
Այս բաժնից
760 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
601 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
712 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված