2224 դիտում
18:54 13-06-2017
ՀՀ վարչապետը և Էստոնիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների շուրջ
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօրէ հունիսի 13-ին, ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սվեն Միկսերին:
Նշելով, որ այս տարի լրանում է Հայաստանի և Էստոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, որոնք կարելի է բնութագրել որպես բարեկամական և արդյունավետ՝ վարչապետը կարևորել է համագործակցության հետագա խորացումը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում:
Զրուցակիցները քննարկել են, մասնավորապես, առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացմանը, երկու երկրների գործարար շրջանակների միջև կապերի զարգացմանը, ներդրումային ծրագրերի հնարավորություններին վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկարներին: Վարչապետ Կարապետյանի առաջարկությամբ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել՝ ակտիվ աշխատել էլեկտրոնային կառավարման և թվայնացման բնագավառներում փորձի փոխանակման ուղղությամբ:
ՀՀ վարչապետը և Էստոնիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների շուրջ: ԵՄ-ում Էստոնիայի առաջիկա նախագահության համատեքստում Սվեն Միկսերը ներկայացրել է Էստոնիայի նախագահության առաջնահերթությունները:
Կողմերն անդրադարձել են ԵՄ-ում Էստոնիայի նախագահության ընթացքում այս տարի կայանալիք գագաթաժողովին, որի շրջանակում նախատեսվում է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
565 դիտում
10:37 19-10-2024
Այսօր Ս. Մատթեոս, Մարկոս, Ղուկաս և Հովհաննես Ավետարանիչների հիշատակի տոնն է
493 դիտում
10:21 19-10-2024
Ալեն Սիմոնյանը Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահի հետ հանդիպմանը անդրադարձել է ռազմագերիների խնդրին
691 դիտում
10:05 19-10-2024
Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում