31340 դիտում
10:05 14-06-2017
Ջրհեղեղից հետո Տարոն Մարգարյանը երևանցիների ծաղրի առարկա էր դարձել. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Անդրանիկ Մարգարյանի որդին՝ Տարոն Մարգարյանը, նախօրեին՝ իր հոր ծննդյան օրը կրկին ստանձնեց Երևանի քաղաքապետի պաշտոնը: Սերժ Սարգսյանը երդմնակալության արարողության ժամանակ հայտարարեց, որ Տարոնը Երևանի ամենամեծ վարկանիշ ունեցող գործիչն է, և նրան հորդորեց գիշեր-ցերեկ աշխատել հաջորդ ընտրություններում ավելի շատ ձայն ստանալու և Երևանի կառավարումը շարունակելու համար:
Ճակատագրի հեգնանքով նախօրեին, երբ Անդրանիկ Մարգարյանի որդին ստանձնեց որպես հատուցում իրեն նվիրաբերվող պաշտոնը, և իր հոր բարեկամների ու թշնամիների հետ սեղանի շուրջ նշում էր այդ իրադարձությունը, Երևանում իսկական ջրհեղեղ եղավ: Ընդամենը կարկուտ էր տեղացել, հորդառատ անձրև: Եվ պարզվեց՝ Տարոն Մարգարյանի կառավարմամբ զարգացող Երևանում ջրահեռացման համակարգեր գոյություն չունեն:
Իսկ սոցիալական կայքերը պայթում էին Տարոնին նվիրված գրառումներից: Ճիշտ է, այդ գրառումների բովանդակությունից չէր բխում, որ Տարոն Մարգարյանը Երևանի ամենաբարձր վարկանիշ ունեցող գործիչն է, ուղիղ հակառակը՝ նա երևանցիների ծաղրի առարկան էր դարձել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
5891 դիտում
19:39 04-03-2014
Լեոնարդո Դիկապրիոն համացանցում ծաղրի առարկա է դարձել. ֆոտոշարք
2064 դիտում
13:37 30-10-2014
ԱԱ-2018-ի տարբերանշանը ծաղրի առարկա է դարձել. ֆոտոշարք
2603 դիտում
22:25 14-08-2022
Ռիո Ֆերդինանդ․ «Մանչեսթեր Յունայթեդը» իսկական ծաղրի առարկա է դարձել
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը