211652_close_icon
views-count2606 դիտում article-date 22:25 14-08-2022

Ռիո Ֆերդինանդ․ «Մանչեսթեր Յունայթեդը» իսկական ծաղրի առարկա է դարձել

Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը քննադատել է «Մանչեսթեր Յունայթեդին» ԱՊԼ-ի 2-րդ տուրում «Բրենթֆորդից» կրած պարտության (0:4) համար։

«ՄՅՈՒ-ն ծաղրի առարկա է դարձել։ Մենք դարձել ենք բոլոր կատակների թեման։ Ֆուտբոլիստները չեն ցուցադրում իրենց տրանսֆերային արժեքին համապատասխան խաղ։

Սա այն «Մանչեսթեր Յունայթեդը» չէ, որը ես գիտեմ։ Ինչպե՞ս կարելի է այսքան վատ խաղալ։ Մենք գործում էինք միայն երկար փոխանցումներով։ Եթե այդպես ենք շարունակելու, ապա կարող ենք մարզիչ նշանակել Սեմ Էլերդայսին կամ Թոնի Պուլիսին»,- ասել է ՄՅՈւ-ի նախկին ֆուտբոլիստը, տեղեկացնում է Armsport.am-ը:

Նշենք, որ երկու տուրից հետո մանկունյանցիները 0 միավորով եզրափակում են մրցաշարային աղյուսակը:
 

Նմանատիպ նյութեր