211652_close_icon
views-count3352 դիտում article-date 15:07 14-06-2017

Գործարկվել է Երևան-«Զվարթնոց» օդանավակայան փորձնական երթուղին. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Երևանի Հանրապետության հրապարակից, ուղիղ ժամը 10:00-ին, «Զվարթնոց» օդանավակայան ուղևորվող ավտոբուսն սկսեց իր երթուղին։ Նույն ժամին օդանավակայանից Երևան շարժվեց հակառակ ուղղությամբ ուղևորվող ավտոբուսը։ Առաջին ուղևորներն առայժմ լրագրողներն ու նախարարության աշխատակիցներն էին։ Գործարկվեց Երևան - «Զվարթնոց» օդանավակայան փորձնական երթուղին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արամ Արսենյանը նշեց, որ որպես սկզբնակետ ընտրված է Հանրապետության հրապարակը՝ հաշվի առնելով, որ այստեղ մեծ է զբոսաշրջիկների հոսքը, բացի այդ, մոտ է մետրոյի կայարանին։ «Սա փորձնական երթուղի է։ Փորձարկման ժամանակաշրջանում կկատարվեն ուսումնասիրություններ՝ հաշվի առնելով ինքնաթիռների չվացուցակները, օրվա տարբեր ժամերին ուղևորահոսքի քանակը և, ըստ այդմ, կկատարվեն փոփոխություններ»,- ասաց Ա. Արսենյանը։ Գործարկվեց Երևան - «Զվարթնոց» օդանավակայան փորձնական երթուղին Ընդամենը երկու կանգառ կատարելով՝ Մաշտոցի պողոտայի «Փակ շուկայի» կանգառում և Կենտրոնական ավտոկայանի տարածքում, 20 րոպե անց ավտոբուսն արդեն օդանավակայանում էր: Այստեղ առանձնացված է հատուկ անվճար անցուղի, որտեղով իրականացվում է այս երթուղով տրանսպորտային միջոցների ելումուտը։ Օդանավակայանի անմիջապես մուտքի դիմաց ցուցանակն ազդարարում է ավտոբուսի կանգառը։ Գործարկվեց Երևան - «Զվարթնոց» օդանավակայան փորձնական երթուղին «Զվարթնոց» օդանավակայանի տնօրինության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ավտոբուսային և միկրոավտոբուսային ուղերթերի մասին իրազեկող վահանակներ կտեղադրվեն օդանավակայանի տարածքում: Տեղեկանալով հարմարավետ ավտոբուսներով և մատչելի գումարով (փոխադրավարձը մեկ ուղևորի համար 300 դրամ է) Երևանի կենտրոն հասնելու հնարավորության մասին՝ հինգ ուղևոր ցանկություն հայտնեցին օգտվել այս երթուղուց: Գործարկվեց Երևան - «Զվարթնոց» օդանավակայան փորձնական երթուղին Ուղևորներից մեկն իր ընկերների հետ Մոսկվայից էր վերադառնում։ Նա նշեց, որ Եվրոպական երկրներում ավտոբուսով քաղաք հասնելը վեց եվրոյից պակաս չի լինում, այս հարմարություններով փոխադրամիջոցի համար սա շատ մատչելի փոխադրավարձ է։ Ուղիղ ժամը 11:00-ին ավտոբուսն արդեն ուղղություն վերցրեց դեպի Երևան։ Գործարկվեց Երևան - «Զվարթնոց» օդանավակայան փորձնական երթուղին Հանրապետության հրապարակում հաջորդ ուղերթին պատրաստ արդեն մյուս ավտոբուսն էր սպասում, որն իր ուղերթը սկսեց ժամը 12:00-ին։ Այդպես յուրաքաչյուր կլոր ժամը մեկ՝ 24 ժամ անընդմեջ։ «Էլիտ բաս» ընկերությունը պատրաստակամություն է հայտնել իրականացնել փորձնական երթուղու սպասարկումը: Մեկ-երկու ամիս անց, հաշվի առնելով բացթողումներն ու թերությունները, համապատասխան կարգով կհայտարարվի մրցույթ։ Այլ մանրամասներ՝ տեսանյութում...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր