3118 դիտում
18:24 14-06-2017
ԱՄՆ-ից 37 բժիշկներ բուժծառայություններ կմատուցեն Հայաստանի գյուղերի բնակիչներին
ԱՄՆ Ֆրեզնո քաղաքից բժիշկ Ջոն Գարին մի քանի բժիշկների հետ պատրաստվում է գալ Հայաստան՝ օգնելու այն մարդկանց, ովքեր բժշկական ծառայությունների կարիք ունեն: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը, հղում անելով abc30.com-ին:
37 բժիշկներն ու բուժաշխատողները բժշկական ծառայություններ են մատուցելու երկրի գյուղական շրջաններին: Ջոն Գարիի համար սա հնարավորություն է շուրջ 30 տարի անց վերադառնալ Հայաստան:
«Ես բախտ եմ ունեցել 1988 թվականին՝ Հայաստանը ցնցած երկրաշարժի ժամանակ լինել փրկարարների առաջին խմբի մեջ, ում Խորհրդային Միությունը թույլ էր տվել մտնել Հայաստան»,- պատմում է նա: Գարին կամավորագրվել էր ոչ միայն նրա համար, որ ցանկանում էր օգնել, այլև որովհետև պարտավորություն էր զգում իր նախնիների առաջ, ովքեր Հայաստանից են: «Պետք է հիշել, թե որտեղից ես»,- ասում է նա:
Ջոն Գարին նշում է, որ Հայաստանի գյուղական վայրերի բնակիչները հասանելիություն չունեն մշտական բուժօգնության: Նա ակնկալում է, որ իր հիվանդների շարքում կտեսնի Սիրիայից Հայաստան տեղափոխված սիրիահայ փախստականների:
Բժիշկները հունիսի 14-ին մեկնել են Լոս Անջելեսից: Նրանք բուժծառայություններ կմատուցեն 10 օր:
Նմանատիպ նյութեր
4669 դիտում
23:07 20-01-2017
Երևանից ժամանած բժիշկների խումբը բուժծառայություններ է մատուցել Ստեփանակերտի «Մանկական» հիվանդանոցում
Այս բաժնից
640 դիտում
11:33 01-02-2025
ԱՄՆ-ում 5-ամյա տղան մահացել է բարոխցիկում, որտեղ թթվածնային թերապիա էր անցնում
652 դիտում
10:22 01-02-2025
Ֆիլադելֆիայում շտապօգնության ինքնաթիռ է կործանվել
847 դիտում
23:11 31-01-2025
Ադրբեջանական SOCAR-ը դարձել է իսրայելական խոշոր գազային հանքավայրերից մեկի բաժնետեր