Ուղղաթիռի վթարի հետևանքով Ալժիրի Ազգային ժանդարմերիայի աշխատակազմի երկու բարձրաստիճան աշխատակից է մահացել
Ալժիրում՝ Մեշրիա քաղքի շրջանում կործանվել է Ազգային ժանդարմերիայի ուղղաթիռը: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ալժիրի Ազգային ժանդարմերիայի աշխատակազմի երկու բարձրաստիճան աշխատակից մահացել է, մեկ մարդ ստացել է մարմնական ծանր վնասվածքներ:
Ուղղաթիռի մասին տեղեկություններ տեղական կառավարման մարմինները չեն հայտնել:
Հիշեցնենք,որ Ալժիրում մայիսի 21-ին մեկ ուրիշ ուղղաթիռ էլ վթարվել էր գիշերային թռիչքի ժամանակ: