211652_close_icon

Ուկրաինան ու Ռուսաստանը փոխադարձ հարվածներ են հասցրել

views-count856 դիտում article-date 14:26 08-03-2025
Ռուսական զորքերն այս գիշեր անօդաչուներով հարվածել են Խարկովի մարզի Բոգոդուխով քաղաքի քաղաքացիական ձեռնարկությանը: Հարվածների հետևանքով հրդեհ է բռնկվել, վնասվել են արտադրամասերն ու ավտոտնակները:

Խարկովի մարզային ռազմական վարչության ղեկավար Օլեգ Սինեգուբովը հայտնել է, որ զոհվել է 3 մարդ: Նրա խոսքով՝ բոլոր զոհվածները քաղաքացիական անձինք են։ Եվս 7 մարդ վիրավորվել է։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից էլ հայտնել են, որ ուկրաինական 31 անօդաչու թռչող սարք է խոցվել երկրի օդային տարածքում:

26 անօդաչու թռչող սարք է խոցվել Կրասնոդարի երկրամասի տարածքում, 3-ը՝ Բրյանսկի մարզում, մեկական՝ Լենինգրադի և Յարոսլավլի շրջաններում: Լենինգրադի մարզում վնասվել է «Կիրիշինեֆտեօրգսինթեզ» նավթավերամշակման գործարանը:
 

Նմանատիպ նյութեր