211652_close_icon
views-count2824 դիտում article-date 13:38 15-06-2017

Վարչապետը հանձնարարեց ուսումնասիրել կարկտահարության վնասները և առաջարկություն ներկայացնել

Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանի առաջին հանձնարարականը վերաբերում էր հունիսի 12-ն տեղի է ունեցած կարկտահարությանը, որից առավելապես տուժել են Արմավիրի մարզի մի շարք համայնքներ: Վարչապետը Գյուղատնտեսության նախարարին, Տարածքային կառավարման և զարգացման նախարարին և Արմավիրի մարզպետին հանձնարարեց եռօրյա ժամկետում ուսումնասիրություն կատարել, ամփոփել վնասների չափը և կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան առաջարկություն և տեղեկանք: Հիշեցնենք, որ կարկտահարությունից տուժած համայնքների բնակիչները պահանջում են հողի, ջրի վարձերի զիջումներ, բանկերից վերցրած վարկային տոկոսների սառեցում-նվազեցում:

Նմանատիպ նյութեր