3809 դիտում
17:00 15-06-2017
Արցախի հարցը տարածքային վեճ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև, դա Արցախի ժողովրդի ինքնորոշման իրացման հարց է. Է. Շարմազանով
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 15-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլային:
Ողջունելով դեսպանին ՀՀ Ազգային ժողովում՝ Էդուարդ Շարմազանովը բարեկամական է գնահատել դարերի պատմություն ունեցող հայ-հունական հարաբերությունները եւ փաստել, որ երկու երկրների քաղաքական հարաբերությունների ներկա մակարդակը բարձր հիմքերի վրա է:
ՀՀ ԱԺ փոխնախագահը երախտագիտություն է հայտնել Հունաստանի խորհրդարանին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւի ընդունման համար, ինչպես նաեւ տեղեկացրել, որ թե Հայաստանի, թե Արցախի Հանրապետության խորհրդարանները միաձայն ընդունել են Օսմանյան կայսրության կողմից Պոնտոսի հույների եւ ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը դատապարտող հայտարարություններ: ԱԺ փոխնախագահն այս համատեքստում կարեւորել է Ցեղասպանության միջազգային դատապարտումն ու ժխտողականության դատապարտման հարցում երկու երկրների ջանքերի միավորումը, քանի որ, ըստ ԱԺ փոխնախագահի, դա քայլ է հանուն մարդկության իրավունքների պաշտպանության, իսկ Հունաստանը՝ որպես ժողովրդավարության օրրան, այստեղ անելիք եւ ասելիք ունի:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման հարցին: Էդուարդ Շարմազանովը մեկ անգամ եւս նշել է. «Արցախի հարցը տարածքային վեճ չէ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Դա Արցախի ժողովրդի ինքնորոշման իրացման հարց է. ժողովուրդ, որն ուզում է իր պատմական հայրենիքում որոշել իր ճակատագիրը: Արցախի ժողովրդի պայքարն ազատության պայքար է, եւ քաղաքակիրթ աշխարհը պետք է սատարի արցախցիների ազատության պայքարին»:
ԱԺ փոխնախագահը, կարեւորելով խորհրդարանական դիվանագիտությունը, անհրաժեշտ է համարել ակտիվացնել թե միջխորհրդարանական հարաբերությունները տարբեր մակարդակներում, թե հայ-հունական համագործակցությունը միջազգային տարբեր հարթակներում:
Շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի եւ ընդունելության համար՝ տիկին դեսպանը եւս կարեւորել է միջխորհրդարանական կապերի սերտացման, ինչպես նաեւ միջազգային տարբեր հարթակներում համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը եւ մշակութային կապերի ընդլայնումը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
835 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
865 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»