211652_close_icon
views-count1502 դիտում article-date 14:56 15-06-2017

Սվիտալսկիի հայտարարությունը փորձ է ներքին քաղաքականության հարցին միջամտելու. Դավիթ Հարությունյան

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկիի երեք ուղերձներին և նշեց, որ ընտրական համակարգի վերաբերյալ դիտողություններ կարող են արտահայտել ոչ թե դեսպանները, այլ համապատասխան ոլորտի ներկայացուցիչները, որոնցից ամենաբարձը՝ Վենետիկի հանձնաժողովը, տվել է իր եզրակացությունը, ըստ որի մեր կողմից ընդունված համակարգը համապատասխանում է միջազգային չափորոշիչներին: Արդարադատության նախարարը համակարծիք չէ նաև այն հայտարարության հետ, թե հարկավոր է ԿԸՀ կազմը փոխել, քանի որ ներկայում ԿԸՀ-ն հանրային վստահություն չունի։ Դավիթ Հարությունյանն ասաց, որ բացասական է վերաբերում նման հայտարարություններին։ Ըստ նրա՝ դա Հայաստանի ներքին խնդիրն է, և այդ հարցը ԱԺ-ն է որոշում: «Դա ներքին քաղաքականության հարցին միջամտելու փորձ է, ինչը անթույլատրելի են համարում՝ անկախ նրանից՝ բարի նպատակներով է արվում, թե ոչ»,- ասաց Դավիթ Հարությունյանը: Հիշեցնենք, որ Պյոտր Սվիտալսկին այսօր ՀՀ իշխանություններին [url=https://shamshyan.com/hy/article/2017/06/15/1069973/]երեք ուղերձ[/url] է հղել ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահությունը բարձրացնելու վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր