211652_close_icon
views-count1865 դիտում article-date 17:30 19-05-2014

Ադրբեջանի ԱԳՆ-ը մեղադրել է ԱՄՆ-ի դեսպանին իր ներքին քաղաքական գործերին միջամտելու մեջ

Ադրբեջանի ԱԳ նախարարությունը մեղադրել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարին իր ներքին քաղաքականությանը միջամտելու մեջ: «Ադրբեջանն անընդունելի է համարում իր ներքին քաղաքականությանը միջամտելու փորձերը: Ադրբեջանը երբևէ չի միջամտել որևէ երկրի ներքին գործերին և նույնը սպասում է այլ երկրներից, մասնավորապես ԱՄՆ-ից: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ նմանօրինակ քաղաքական դրդապատճառներով հայտարարությունները և ադրբեջանական անկախ դատարանների գործունեությանը միջամտելը հարված են հասցնում Ադրբեջանի և ԱՄՆ-ի երկկողմանի հարաբերություններին»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո խոսնակ Էլման Աբդուլլաևը: Վերջինս նաև մեղադրել է Մորնինգսթարին Վիեննայի կոնվենցիան խախտելու մեջ: Հիշեցնենք, որ Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտում առկա վիճակի բարձրաձայնումը Մորնինգսթարի կողմից առաջացրել էր Ադրբեջանի իշխանությունների դժգոհությունը:

Նմանատիպ նյութեր