211652_close_icon
views-count2366 դիտում article-date 18:06 15-06-2017

Ընտրությունների մասին գնահատականներում անկեղծ լինել, ոչ թե տեսնել միայն վատը. Մուկուչյանը պատասխանել է Սվիտալսկուն

«Ընտրական զարգացումները Հայաստանում. Քաղված դասերը և հետագա քայլերը» թեմայով համաժողովին ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկու ելույթին արձագանքել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: «Պարոն դեսպանը նշեց մի շարք խնդիրներ, ես կցանկանայի կարևորել մեկ հանգամանք՝ դա ազնվությունն է: Ազնվություն՝ անկեղծություն տեսակետներ ներկայացնելու մեջ, ոչ թե գույները խտացնել, ոչ թե փորձել տեսնել միայն վատը, փորձել տեսնել նույնիսկ այնտեղ, որտեղ դա նկատելի չի, փորձել շեշտադրումներ անել դրանց վրա, փորձել այն պայմաններում, երբ 4000 տեխնիկական սարքավորումները քվեարկության օրվանից 10-12 օր առաջ բերվեց և այդ ամենը փորձարկվեց՝ առանց նույնիսկ նախնական փորձարկում անելու, ավելի շատ շեշտադրում անել 1-1,5 տոկոս խափանումների վրա, քան թե խոսել 99 տոկոս ձեռքբերման մասին, սա, կարծում եմ, ծայրահեղացված մոտեցումներ են»,- ասաց ԿԸՀ նախագահը՝ նշելով, որ որևէ մեկը չի ասում, որ չպետք է քննադատել, չպետք է մատնանշել թերությունները, բայց միաժամանակ պետք է ճիշտ գնահատականի արժանանա այն աշխատանքը, որն արվել է: Անդրադարռնալով Սվիտալսկու՝ ԿԸՀ-ի կազմում ընդդիմության և քաղհասարակության անդամներ ներգրավելու մասին ուղերձին, Տիգրան Մուկուչյանն ասաց. «Բայց չէ՞ որ ընտրական գործընթացի կարևորագույն օղակներից մեկը տարածքային ընտրական հանձնաժողովներն են: Բաց, հրապարակային հայտարարություն եղավ՝ տարածքային ընտրական հանձնաժողովների կազմերը համալրելու մասին: 38 հանձնաժողովներից 15-ում մենք ստացանք ճիշտ այնքան դիմում, ինչքան անդամների քանակն է: Եթե կար այդ անկեղծությունը՝ օգնելու, աջակցելու, աշխատելու, ինչո՞ւ չկային այդ դիմումները: Ինչո՞ւ չէին ցանկանում ներգրավել և աշխատել այդ նույն տարածքային ընտրական հանձնաժողովներում, ոչ թե կողքից քննադատել»: Հիշեցնենք, որ այսօր ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին «Ընտրական զարգացումները Հայաստանում. Քաղված դասերը և հետագա քայլերը» թեմայով համաժողովին [url=https://shamshyan.com/hy/article/2017/06/15/1069973/]ուղերձներ[/url] էր հղել ՀՀ իշխանություններին և խորհուրդ տվել՝ ԿԸՀ-ն դարձնել ավելի արժանահավատ և հանրային վստահություն վայելող կառույց:

Նմանատիպ նյութեր