211652_close_icon

Մեքսիկայում առրևանգել և սպանել են բանտի տնօրենին

views-count1958 դիտում article-date 20:18 15-06-2017
Մեքսիկայի Գերրերո նահանգում առևանգել և սպանել են բանտի տնօրենին: Այդ մասին գրում է РИА Новости-ն: Հարազատների խոսքերով` անհայտ անձիք ներխուժել են տուն, ծեծի ենթարկել տնօրենին և առևանգել նրան: Ոստիկանությունը լայնամասշտաբ որոնողական աշխատանքներ է իրականացրել և գտել տղամարդու դին` վզի շրջանում մահացու վնասվածքներով: Նշենք, որ Գերրերո նահանգը ամենավտանգավորներից մեկն է Մեքսիկայում հանցագործությունների մակարդակի առումով, ինչը պայմանավորված է հանցավոր խմբերի միջև մղվող պայքարով ԱՄՆ թմրանյութեր մատակարարելու մենաշնորհի համար:

Նմանատիպ նյութեր