211652_close_icon
views-count6318 դիտում article-date 18:02 15-06-2017

Norway Chess սուպերմրցաշար Արոնյան-Անանդ. ուղիղ միացում

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Norway Chess մրցաշարի 8-րդ տուրում Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով խաղում է աշխարհի նախկին չեմպիոն Վիշի Անանդի հետ: Հիշեցնենք, որ 7 տուրից հետո Արոնյանը 5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:2-րդ տեղում ընթացող Հիկարու Նակամուրան առաջատարից հետ է կես միավորով: Վլադիմիր Կրամնիկը և Անիշ Գիրին իրենց ակտիվում ունեն 4-ական միավոր և կիսում են 3-4-րդ հորիզոնականները: Ուեսլի Սոն 3.5 միավորով 5-րդ տեղում է: Սերգեյ Կարյակինը, Վիշվանաթան Անանդը և Ֆաբիանո Կարուանան 3-ական միավորով կիսում են 6-8-րդ հորիզոնականները, իսկ Մագնուս Կարլսենը և Մաքսիմ Վաշիե-Լագրավը 2.5-ական միավորով եզրափակում են աղյուսակը: [b]Norway Chess, 8-րդ տուր. [/b]Արոնյան-Անանդ Կարլսեն-Կարյակին Վաշիե-Լագրավ-Կրամնիկ Նակամուրա-Սո Գիրի– Կարուանա 8-րդ տուրի պարտիաների ուղիղ ընթացքին կարող եք հետևել այստեղ.
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր