3130 դիտում
09:53 16-06-2017
Գյուղնախարարը բարեհաճեց այցելել կարկտահարված համայնքներ. վարկերի տակ կքած գյուղացիներն անելանելի վիճակում են. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս տարին գյուղատնտեսության համար սկսվեց աննպաստ եղանակային պայմաններով, նախ՝ ոչ միայն երկար ձմեռն էր ցրտաշունչ, այլ նաև ցածր ջերմաստիճանը շարունակվեց երկար ժամանակ՝ դառնալով ցրտահարությունների պատճառ, վնասվեցին խաղողի որթերը և ծիրանենու, դեղձենու երիտասարդ շիվերը:
Դրան գումարվեց նաև օրերս տեղացած կարկուտը, որն էլ մի շարք մարզերում լուրջ վնասներ է հասցրել և ցանքատարածություններին, և պտղատու այգիներին: Ու հիմա, առանց այն էլ վարկային բեռի տակ կքած գյուղացիները հայտնվել են անելանելի վիճակում, նրանց սպասած եկամուտը հարցականի տակ է:
Հատկանշական է, որ իշխանությունները կատարվածին բարեհաճել են անդրադառնալ կարկտահարությունից օրեր անց միայն, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը միայն երեկ է բարեհաճել այցելել կարկտահարված համայնքներ, այն էլ՝ ոչ թե ինքնակամ, այլ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականից հետո միայն»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3313 դիտում
10:41 29-07-2022
Փաշինյանը մոռացավ վարկերի տակ կքած քաղաքացիներին. նա խաբել է. մաս 58․ «Ժողովուրդ»
4352 դիտում
14:47 03-06-2017
Գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանն այցելել է Սյունիքի մարզի կարկտահարված համայնքներ
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը