211652_close_icon
views-count5408 դիտում article-date 09:56 17-06-2017

Արցախում ռազմական գործողությունները չեն վերսկսվի, եթե դրսից չհրահրեն. Բրայզա. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԼՂ հակամարտությունը խանգարում է Հարավային Կովկասում տնտեսական զարգացմանը և տարածաշրջանային անվտանգությանը, հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան և ՄԽ նախկին համանախագահ Մեթյու Բրայզան: Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները: Բրայզայի խոսքով, երբ ինքը ՄԽ համանախագահներից մեկն էր, միջնորդներն առաջ էին շարժվում, քանի որ ԱՄՆ և ՌԴ նախագահները՝ Ջորջ Բուշն ու Դմիտրի Մեդվեդևը, ուշադիր էին այս հակամարտության հարցում և անմիջական մասնակցություն էին ունենում դրա կարգավորմանը: «Իսկ հիմա ես վախենում եմ, որ ԱՄՆ-ը հստակ քաղաքականություն չունի և ոչ միայն Հարավային Կովկասի մասով, այլ ամբողջ աշխարհում: …Այժմ քննություն է ընթանում ԱՄՆ ընտրական գործընթացին Ռուսաստանի միջամտության հարցով, և քանի դեռ այս բոլոր հարցերը չեն կարգավորվել, ԱՄՆ և ՌԴ հարաբերություններում դրական տեղաշարժերն անհնար են»,- ասել է Բրայզան: Դիվանագետն ընդգծել է, որ շփման գծում ռազմական գործողությունների վերսկսումը չի բխում ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի շահերից: «Կարծում եմ, որ նման բան կլինի միայն, եթե դրսից հրահրեն»,- ասել է Բրայզան և հավելել, որ բանակցային գործընթացում առաջընթաց չի կանխատեսում, քանի դեռ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներն իրենց անձնական ներդրումը չունենան հակամարտության կարգավորման հարցում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր