211652_close_icon
views-count4149 դիտում article-date 23:30 30-03-2020

Գարի Լինեկեր. Բոլորն են ցանկանում, որ ԱՊԼ-ը վերսկսվի, բացի «Լիվերպուլին» չսիրողներից

Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Գարի Լինեկերը կարծիք է հայտնել, որ ԱՊԼ-ի մրցաշրջանը պետք է ավարտին հասցնել, հայտնում է Armsport.am-ը: «Կարծում եմ՝ պետք է ավարտին հասցնել այս մրցաշրջանը։ Դրանում կա իմաստ։ Բայց ներկայիս իրավիճակը այնքան անկանխատեսելի է, որ ամենից կարևորը հասկանալն է, թե կորոնավիրուսի համավարակը երբ է սկսելու անկում ապրել։ Առաջնությունը կարող է վերսկսվել հունիսին։ Հավանական է, որ այդ ժամանակ ավելի հանգիստ կլինի։ Կարևոր չէ՝ այդ խաղերը առանց հանդիսականների են լինելու։ Այո՛, այդպես դա այդքան էլ ֆուտբոլ չէ, բայց դա կօգնի ավարտել մրցաշրջանը։ Սա այն է, ինչ ուզում են բոլորը բացի «Լիվերպուլը» չսիրողներից։ «Կարծում եմ՝ սա լավագույն որոշումն է»,- ասել է Լինեկերը:

Նմանատիպ նյութեր