211652_close_icon
views-count51065 դիտում article-date 22:15 11-06-2020

Ռուսաստանի և այլ երկրների միջև օդային հաղորդակցությունը հնարավոր է՝ վերսկսվի հուլիսի 15-ից. ՀՀ-ում ՌԴ դեսպան

[url=https://lurer.com/?p=372337&l=am&fbclid=IwAR2lJrYNAPLyD-QJlp6PS4Zu4-sUII5ud_eIs2ZYcfoMOVAYTaH5hHloyJM]Lurer.com[/url]-ը գրում է. Ռուսաստանի եւ այլ երկրների միջեւ օդային հաղորդակցությունը կարող է վերսկսվել հուլիսի 15-ից, եւ հատուկ ուշադրություն է դարձվելու Եվրասիական տնտեսական միության երկրներին: Սակայն կոնկրետ երկրի վերաբերյալ որոշում կկայացվի՝ հաշվի առնելով այնտեղ առկա համաճարակաբանական իրավիճակը: Այս մասին առցանց մամուլի ասուլիսին ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: «Ինչ վերաբերում է աշխատանքային միգրանտներին, ապա կորոնավիրուսի պատճառով աշխատանքային գործունեության շարունակությունը խնդրահարույց է դառնում: Խնդիրը կկարգավորվի տնտեսության վերականգնմանը զուգահեռ, այլ սահմանափակիչ գործոններ ես չեմ տեսնում»,- ասաց Կոպիրկինը:

Նմանատիպ նյութեր