3626 դիտում
16:21 17-06-2017
«Հայազն» կուսակցությունը ինքնալուծարվում է և ներառվում Դեմոկրատ Հնչակյան կուսակցության շարքերում
«Հայազն» կուսակցությունը Երևանից դուրս անցկացրեց իր արտահերթ 4-րդ համագումարը, որին իբրև հյուր ներկա էին Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ներկայացուցիչները: Այս մասին տեղեկացնում են «Հայազն» կուսակցության մամլո ծառայությունից։
ամագումարի 30 պատվիրակները, քննության առնելով Հայաստանի առջև ծառացած ներքին և արտաքին քաղաքական, սոցիալ-տնտեսական և անվտանգության խնդիրները, միաձայն որոշեցին ընդունել հետևյալ բանաձևերը.
1. Հայաստանում ապրիլին անցկացված խորհրդարանական ընտրություններում արձանագրված ցուցանիշները գաղափարական այլընտրանքի բացակայության արդյունքն են:
2. Հայաստանի քաղաքական դաշտի առողջացման և երկրում որակական փոփոխությունների հասնելու համար անհրաժեշտ է կուռ, միասնական և մեծ քաղաքական թիմ, որն իր առջև խնդիր է դնելու հանդես գալ երկրում քաղաքական օրակարգ ձևավորելու դիրքերից:
3. Հիմք ընդունելով սույն թ-ի մայիսի 1-ին <<Հայազնի>> և ՍԴՀԿ-ի կողմից իրականացրած միասնական համաժողովում ընդունված Մանիֆեստը, անցնել սոցիալապես անպաշտպան խավերի քաղաքական շահերի ներկայացման կարևորագույն գործընթացին:
4. Գիտակցելով Հայաստանի և Արցախի անվտանգության հարցում համահայկական ներուժի օգտագործման հրամայականը և ունենալով գաղափարական ու քաղաքական նույնական հայացքներ
Համագումարը որոշեց՝
«Հայազն» կուսակցությունը ինքնալուծարվում է և իր կազմակերպական ողջ ներուժով առաջիկա մեկ ամսվա ընթացքում ներառվում է Հայ իրականության առաջին քաղաքական՝ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության շարքերը՝ մաս կազմելով համահայկական մեծ ընտանիքին:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
469 դիտում
10:45 18-01-2025
Մայր Աթոռում կկատարվի աղոթք Բավքում ապօրինի խահվող գերիների համար
544 դիտում
10:41 18-01-2025
Հենց խոշոր տրամաչափի անհատներն են պատմություն կերտում և փոխում պատմության ընթացքը․ Նիկոլ Փաշինյան