211652_close_icon
views-count43579 դիտում article-date 14:31 17-06-2017

Հայկական զորամասերը Ադրբեջանի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների. Արցախի ՊԲ

Հունիսի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ՝ շփման գծի տարբեր հատվածներում կիրառելով նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետեր ու հաստոցավոր հակատանկային նռնականետեր: Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև մարտական խնդիրը: Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/06/17/1070168/]հայտնել [/url]էինք, որ այսօր առավոտյան ադրբեջանական կողմը հյուսիսային ուղղությամբ դիմել է հերթական սադրանքի, որի հետևանքով ժամը 09.40-ի սահմաններում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Տիգրանի Գասպարյանը։ Իսկ նախօրեին հակամարտ զորքերի շփման գծում՝ Մարտունու պաշտպանական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կողմից կրակոցների [url=https://shamshyan.com/hy/article/2017/06/16/1070130/]հետևանքով [/url]3 զինվոր զոհվել էր, իսկ 2-ը հրազենային վնասվածքներ էին ստացել:

Նմանատիպ նյութեր