101169 դիտում
11:04 18-06-2017
Երևանի քաղաքապետի՝ Ռուսաստանի Դաշնությունում բնակվող մանկության ընկերը օգնության ձեռք մեկնեց հենապատի փլուզման հետևանքով տուժած ընտանիքին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունիսի 17-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] էր զանգահարել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցի 25/1 շենքի բնակիչ Վազգեն Բաղդասարյանը և իր շնորհակալությունն էր հայտնում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում Վազգենն ասում էր.
«Հունիսի 12-ին Երևանում տեղացած ուժեղ անձրևի ու կարկուտի հետևանքով փլուզվել էր շենքի դիմացի բազալտ-բետոնե հենապատը, ինչի հետևանքով էլ մեր ընտանիքին պատկանող ավտոմեքենան ամբողջովին վերածվել էր մետաղե ջարդոնի: Պարզապես հրաշք էր, որ վայրկյաններ առաջ ավտոմեքենան կայանել էի այդտեղ և երեխայիս հետ մի քանի քայլ մեքենայից հեռանալուց հետո փլուզումը տեղի ունեցավ: Ողջ գիշեր տեղում աշխատում էին փրկարարները, Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաները, քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի, քաղաքապետարանի կոմունալ վարչության պետ Հրայր Անտոնյանի և մեր թաղապետ Արմեն Ուլիխանյանի գլխավորությամբ:
Դեպքի մասին ահազանգեցի նաև ապահովագրական ընկերություն, սակայն այնտեղից պատասխանեցին, որ իրենք չեն կարող փոխհատուցում տալ, քանի որ ավտոմեքենան Կասկո չէ: Ճիշտն ասած, հույս էլ չունեինք, մտածում էինք ընտանիքով, որ մեր խաչը մենք պետք է տանենք: Փառք էինք տալիս Աստծուն, որ ողբերգություն տեղի չունեցավ:
Սակայն երեկ անակնկալի եկանք, երբ մեզ զանգահարեցին Ռուսաստանի Դաշնությունից և տղամարդը ներկայացավ, որ ինքը գործարար է և մեր ընտանիքին օգնելու համար իրեն է դիմել իր ընկերը՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և մեկ օրվա ընթացքում նոր ավտոմեքենա գնելու նպատակով մեր ընտանիքին քաղաքապետի՝ Ռուսաստանի Դաշնությունում բնակվող ընկերը գումարը փոխանցեց:
Մեքենան արդեն գնել ենք ու կրկին անգամ մեր ընտանիքի, հարևանների կողմից երախտագիտությունն ու շնորհակալությունն ենք հայտնում քաղաքապետ Տ. Մարգարյանին, նրա՝ Ռուսաստանի Դաշնությունում բնակվող մանկության ընկերոջը, ով օգնության ձեռք մեկնեց մեր ընտանիքին:
Թող Աստված խաղաղություն բերի մեր սահմաններին, մեր սահմաններին կանգնած առյուծ զինվորներն էլ անփորձանք ծառայություն իրականացնեն, անփորձանք վերադառնան իրենց օջախներ և ոչ մի բնական աղետ թող էլ Հայոց աշխարհում չլինի: Կրկին անգամ շնորհակալություն Երևանի քաղաքապետին, որ առանց մեր դիմումի սատար կանգնեց մեր ընտանիքին»:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/06/12/1069708/]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 12-ին 1.5 ժամ էր՝ արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Երևանում։
Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական 25/1 բարձրահարկ շենքի բակում մոտ 35 մետր բազալտից և բետոնից կառուցված հենապատը ամբողջովին փլվել էր։ Փլուզման հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկային, սակայն այնտեղ կայանված Nissan Cube մակնիշի ավտոմեքենան ամբողջովին վերածվել էր մետաղե ջարդոնի։
Մեքենայատերը կայանել էր ավտոմեքենան, երեխայի հետ դուրս էր եկել և մի քանի քայլ ավտոմեքենայից հեռանալուց հետո տեղի էր ունեցել փլուզումը, և երջանիկ պատահականություն է, որ նրանք չեն տուժել։
Դեպքի վայր էին ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատը և էլեկտրոցանցի ներկայացուցիչները, ովքեր տարածքում հսկողություն էին կատարում, որպեսզի քաղաքացիները չանցնեն վտանգավոր հատված։
Դեպքի վայր էր ժամանել նաև Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյանը, տեղում էին նաև Նոր Նորք վարչալան շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը, նրա տեղակալ Արմեն Ալավերդյանը և կոմունալ բաժնի աշխատակիցները։
[b]Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մանկության ընկերոջ նվիրած ավտոմեքենան՝ տուժած ընտանիքին[/b]
[img]http://shamshyan.com/ups/images/0485085001497773102887960.jpg[/img]
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 125+
125+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2158 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)