Ձերբակալվել է Ռոստովի մարզում երկու ավտոբուսների բախման մեղավորը
Ձերբակալվել է ավտոբուսի վարորդը, ում մեղքով Ռոստովի մարզում բախվել էին երկու ավտոբուսներ: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ռուսաստանի Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ 56-ամյա վարորդի սխալի հետևանքով մահացել է 4 մարդ, վիրավորվել 30-ը, որոնցից 17-ը հոսպիտալացվել են:
Հարուցվել է քրեական գործ: