211652_close_icon
views-count14274 դիտում article-date 21:30 19-06-2017

Մոդրիչին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում

«Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, որը Զագրեբի «Դինամոյի» նախկին նախագահ Զդրավկո Մամիչի դեմ էր հանդես եկել դատարանում, մեղադրվում է կեղծ վկայություններ տալու մեջ: Խորվաթիայի պետական դատախազությունը հայտարարել է, որ 31-ամյա խաղացողը հետաքննության տակ է՝ որպես կասկածյալ: Եթե մեղադրող կողմը ապացուցիչ,որ Մոդրիչը կեղծ ցուցմունքներ է տվել, ապա՝ Խորվաթիայի օրենսդրության համաձայն, նրան սպառնում է վեց ամսից մինչև 5 տարի ազատազրկում: Մոդրիչը գլխավոր վկան է Մամիչի գործով, որը մեղադրվում է 20մլն եվրո յուրացնելու մեջ: Նշենք, որ Մոդրիչը 14-ից մինչև 22 տարեկանը խաղացել է զագրեբյան ակումբում: Դատարանում նա պատմել է 2008-ին «Տոտենհեմ» տեղափոխվելու, ինչպես նաև այն գումարների մասին, որոնք ստացել է պայմանագրի համաձայն:

Նմանատիպ նյութեր