211652_close_icon
views-count5475 դիտում article-date 19:30 15-03-2018

Չաբի Ալոնսոյին սպառնում է մինչև 8 տարվա ազատազրկում

Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Խաբի Ալոնսոն նորից կասկածվում է հարկերից խուսափելու մեջ: Դատախազը նրա համար պահանջում է 8 տարվա ազատազրկում և 8 մլն եվրո տուգանք: Մեղադրող կողմը համարում է, որ Ալոնսոն իմիջային իրավունքների իր եկամուտները թաքցրել է Մադեյրա կղզում գրանցված ընկերության միջոցով, և դրանով հարկերի վճարումից խուսափել է: Այս գործը 2015 թվականին տեղի ունեցած պատմության շարունակությունն է, երբ Ալոնսոյին արդեն մեղադրել էին հարկերից խուսափելու մեջ, սակայն այն ժամանակ ֆուտբոլիստը արդարացվել էր:

Նմանատիպ նյութեր