211652_close_icon
views-count2273 դիտում article-date 16:38 20-06-2017

Մոսուլում ականի պայթյունից 4 ֆրանսիացի լրագրողներ են վիրավորվել

Իրաքի Մոսուլ քաղաքի արևմտյան հատվածում ականի պայթյունից ֆրանսիացի լրագրողներ են տուժել։ Այդ մասին հաղորդում է Aanadolu-ն՝ հղում անելով Իրաքի դաշնային ոստիկանության ներկայացուցիչ Մաջիդ ալ-Անբաքիին։ Ականի վրա պայթել են ֆրանսիական Le Figaro թերթի լրագրող Բախտիար Հադդադը, ով լուսաբանում էր ԻՊ-ի դեմ իրաքյան բանակի մարտերը, և ևս 3 ֆրանսիացի լրագրողներ, որնց տեղափոխել են մոտակա հիվանդանոցներ։ Նշենք, որ այս պահին Մոսուլի արևելյան հատվածն ամբողջովին ազատագրված է ահաբեկիչներից։ Մարտական գործողություններին օժանդակում են միջազգային կոալիցիայի ավիացիոն, քրդական փեշմերգի ուժերը, «Հաջի Շաբի» շիա կամավորականները և Իրաքի ՆԳՆ ուժերը։

Նմանատիպ նյութեր