211652_close_icon
views-count15440 դիտում article-date 10:24 21-06-2017

Դատավորի կնոջը 380 միլիոն դրամ արժողությամբ առանձնատուն են նվիրել. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Ուզունյանի ընտանիքը նախորդ տարի ավելացրել է իր անշարժ գույքը ևս 4–ով: Ուզունյանի կինը՝ Ալլա Հարությունյանը 2016թ. ձեռք է բերել առանձնատուն և 3 հողամաս: Առանձնատունը գնվել է 380 միլիոն դրամով, իսկ հողամասերը՝ համապատասխանաբար 9,8 և 3 միլիոն դրամով: Այս մասին տեղեկանում ենք Ուզունյանի կնոջ՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներակայացված 2016թ. տարեկան հայտարարագրից: Դատավորի կնոջ հայտարարագրից նաև տեղեկանում ենք, որ այս անշարժ գույքը վերջինս անձամբ չի գնել, այլ ստացել է որպես նվիրատվություն կամ օգնություն, որն էլ կազմել է իր եկամուտների մի մասը: Տարեկան եկամուտների մնացած մասը գոյացել է 330 հազար դրամ կենսաթոշակից: Իսկ դրամական միջոցներ վերջինս չի ունեցել: Ինքը դատավորը հայտարարագրել է 3 միլիոն դրամական միջոցներ և 19 միլիոն 861 հազար դրամ տարեկան եկամուտներ, որոնք ստացվել են երկու տարբեր աշխատավարձերի հանրագումարից»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր