211652_close_icon

Հունիսի 12-16-ը Երևանում նորերով է փոխարինվել փողոցների ու բակերի 778 վնասված լուսատու

views-count3018 դիտում article-date 15:44 21-06-2017
Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ հունիսի 12-16-ն ընկած ժամանակահատվածում նորերով է փոխարինվել փողոցների ու բակերի 778 վնասված լուսատու: Այգիների և խաղահրապարակների արտաքին լուսավորության ցանցերում առկա բոլոր թերությունները վերացվել են: Նախորդ շաբաթվա ընթացքում կառուցվել և Երևանի արտաքին լուսավորության ցանցին է միացվել 3 փողոց, փողոցի հատված և 7 բակային տարածք: Ընթացքի մեջ են 9 տարածքների արտաքին լուսավորության ցանցի անցկացման աշխատանքները: Առանձին դեպքերում ցերեկային ժամերին փողոցներում միացված լուսավորությունը պայմանավորված է ցանցում իրականացվող տեխնիկական գործառույթներով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր