2403 դիտում
17:45 21-06-2017
Սփյուռքի նախարարն ընդունել է ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների Արտակարգ և լիազոր դեսպանին
Հունիսի 21-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների Արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմիին:
Ողջունելով դեսպանին ՝ նախարարը ներկայացրեց գերատեսչության պետական քաղաքականությունը և այդ քաղաքականության իրականացմանը նպաստող ծրագրերը, ինչպես նաև, նախարարության առաջնային խնդիրներն ու անելիքները:
ԱՄԷ դեսպանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության ու հանգամանալից զրույցի համար, և նշեց, որ Արաբական Միացյալ Էմիրություններում հետաքրքրված են Հայաստանով և փնտրում են հնարավորություններ հայ-էմիրաթական բարեկամական կապերն էլ ավելի սերտացնելու համար, նշեց, որ հայերը շատ մեծ ներդրում ունեն երկրի գործարարության, մշակույթի և կրթության բնագավառում:
Պարոն դեսպանը շեշտեց, որ նախատեսվում է ԱՄԷ փոխէմիրի այցելությունը Հայաստան:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ բարեկամությունը ավելի է ամրապնդվում, երբ բարեկամները մոտիկից են ծանոթանում, ճանաչելի են դառնում: Նա հորդորեց ավելացնել տարբեր մակարդակների փոխայցելությունները, զարգացնել զբոսաշրջությունը, համատեղ կոնֆերանսներ, քննարկումներ, ցուցահանդեսներ, համերգներ կազմակերպել:
Նմանատիպ նյութեր
3344 դիտում
18:09 11-05-2016
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպանին
5187 դիտում
18:50 06-10-2018
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ընդունել է ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպանին
Այս բաժնից
760 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
601 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
712 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված