6795 դիտում
21:15 21-06-2017
Կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյանն ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել մայրաքաղաքի համատիրությունների նախագահների հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյանն ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների`համատիրությունների նախագահների հետ: Խորհրդակցությանը մասնակցել են նաև կոմունալ տնտեսության վարչության աշխատակիցներն ու վարչական շրջանների կոմունալ բաժինների պետերը:
Շեշտելով, որ մայրաքաղաքի բնակֆոնդի պահպանումն ու հետագա շահագործումը քաղաքային իշխանությունների առաջնահերթություններից է, Հրայր Անտոնյանը կարևորել է համատիրությունների դերն այդ հարցում՝ ընդգծելով, որ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մշակվել է բազմաբնակարան շենքերի մասին օրենքի նոր նախագիծ, որն արդեն իսկ ներկայացվել է կառավարությանն ու առաջիկայում կքննարկվի ՀՀ ԱԺ-ում:
Խորհրդակցության մասնակիցներին ներկայացնելով այս հարցի առնչությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանի մոտեցումները` Հրայր Անտոնյանը տեղեկացրել է, որ կարճ ժամանակահատվածում ոլորտում լինելու են համակարգային բարեփոխումներ, և առանձնացրել է դրանց հիմնական ուղղությունները:
Մասնավորապես՝ բնակիչների հետ փոխհարաբերություններում պահանջվելու է լինել առավելագույն հարգալից, արագ արձագանքել նրանց կողմից բարձրացված խնդիրներին, անհարկի չձգձգել տեղեկանքների տրամադրումը, ինչպես նաև օպերատիվ պատասխանել թեժ գծերով բարձրացված հարցերին և արագ ընթացք տալ դրանց: Սրան զուգահեռ՝ համատիրություններից պահանջվելու է նաև մշտական հսկողության տակ պահել համայնքային բյուջեի միջոցներով մուտքերի, հարթ և թեք տանիքների նորոգման աշխատանքների իրականացման ընթացքը, հետևել բակային տարածքներում կենսապահովման կառույցների կատարած աշխատանքների ժամկետների պահպանմանը, իսկ խախտման և թերությունների դեպքում տեղեկացնել վարչական շրջանների աշխատակազմերին:
Համատիրություններից ակնկալվող առաջնահերթ անելիքներից առանձնացվել է նաև շինաղբ տեղափոխող մասնագիտացված կազմակերպության հեռախոսահամարները բնակիչների համար տեսանելի վայրում փակցնելը, իսկ բարձրահարկերի դեպքում` նույն կերպ վերելակային ծառայության հեռախոսահամարների առկայությունը:
Հրայր Անտոնյանը տեղեկացրել է, որ հատուկ աշխատանքային խմբերն այսուհետ ավելի հաճախ կլինեն տեղերում ու կհետևեն բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների գործունեությանը՝ հընթացս շտկելով նկատված բացթողումները:
Հրայր Անտոնյանը մեկ անգամ ևս շեշտել է, որ միայն սրտացավ աշխատանքով և միահամուռ ուժերով է հնարավոր ակնկալել այն արդյունքը, որն այսօր ակնկալում են երևանցիները: Միաժամանակ ընդգծվել է, որ այն համատիրությունների ղեկավարները, որոնց աշխատանքը բնակիչները կգնահատեն անբավարար և անվստահություն կհայտնեն, իրենց տեղը կզիջեն ավելի լավ աշխատողներին:
Խորհրդակցության ավարտին Հրայր Անտոնյանը վստահեցրել է, որ անձնապես հետևելու է բոլոր համատիրությունների գործունեությանն ու բնակիչների կողմից նրանց տրված գնահատականին:
Համատիրությունների նախագահներն էլ բարձրացրել են իրենց մտահոգող հարցերը, որոնց լուծման ուղղությամբ տրվել են հանձնարարականներ:
Նմանատիպ նյութեր
1575 դիտում
14:11 13-04-2016
Ընդլայնված խորհրդակցություն` համատիրությունների նախագահների հետ
2557 դիտում
16:28 10-03-2016
Հրայր Անտոնյանը նշանակվել է քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ
1216 դիտում
13:28 23-03-2016
Կոմունալ տնտեսության բնագավառի ընդլայնված խորհրդակցություն` Երևանի քաղաքապետարանում
Այս բաժնից
1039 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1012 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
940 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր