1219 դիտում
13:28 23-03-2016
Կոմունալ տնտեսության բնագավառի ընդլայնված խորհրդակցություն` Երևանի քաղաքապետարանում
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյանն անցկացրել է ընդլայնված խորհրդակցություն, որին մասնակցել են մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների տեղակալները, կոմունալ բաժինների պետերը, կենսապահովման բնագավառի կառույցների`«ԵրևանՋուր», «Երևան գազ», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների ներկայացուցիչները և Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ընկերության տնօրեն Վարդան Գաբրիելյանը:
Անդրադառնալով ապրիլի 9-ին նախատեսված համաքաղաքային շաբաթօրյակին և ծառատունկին՝ Հրայր Անտոնյանը տեղեկացրել է, որ քաղաքապետարանը հնարավորին աջակցելու է վարչական շրջանների աշխատակազմերին` սանմաքրման աշխատանքները և ծառատունկը նախապես հասցեագրված տարածքներում պատշաճ կերպով կազմակերպելու համար: Տեղերում ըստ անհրաժեշտության կապահովվեն մարդկային և տեխնիկական ռեսուրսներ ու գործիքներ, մեքենամեխանիզմներով ու մասնագիտացված այլ տեխնիկայով կսատարեն նաև կենսապահովման ոլորտի ընկերությունները:
Հրայր Անտոնյանը հատկանշել է համատիրությունների մեծ դերը՝ կարևորելով բացատրական աշխատանքը`նաև բնակիչների ակտիվ մասնակցությունը գործընթացում ապահովելու համար: Վարչական շրջանների ղեկավարների տեղակալները տեղեկացրել են, որ հստակեցվել են կոնկրետ տարածքների պատասխանատուները: Գործընթացը կազմակերպվելու է այն սկզբունքով, որ ծառատունկին ու շաբաթօրյակին զուգահեռ, մինչև օրվա վերջ համապատասխան աղբավայրեր տեղափոխվի նաև կուտակված աղբը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև կոմունալ տնտեսության բնագավառում հրատապ և ընթացիկ լուծում պահանջող մի շարք հարցեր, նախանշվել դրանց լուծման ուղիները: Հրայր Անտոնյանը հատկանշել է, որ պետք է համատեղ ջանքերով ու մեծ պատրաստակամությամբ անել առավելագույնը`բնակիչների առջև ծառացած խնդիրներն օպերատիվ լուծելու համար: Այսուհետ նման խորհրդակցություններն ամենշաբաթյա բնույթ կկրեն:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]
Նմանատիպ նյութեր
3066 դիտում
20:31 18-12-2019
Երևանի քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչության պետն աշխատանքից ազատվել է
Այս բաժնից
1045 դիտում
11:13 22-12-2024
Կանցկացվի «Դպրոցականների բասկետբոլի լիգա»
766 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2131 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան