211652_close_icon
views-count9229 դիտում article-date 23:21 21-06-2017

Մոլդովայի նախագահը Թուրքիայի հանգստավայրում հյուրանոցային համարի համար օրական ավելի քան 4 հազար եվրո է վճարել

Դեռևս նախօրեին Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնն ընտանիքով հանգստանում էր Թուրքիայի միջերկրածովյան ափի շքեղ հյուրանոցում, որի համարի գինը սկսվում է 4 հազար եվրոյից: Ընդ որում, նրա աշխատավարձը 700 եվրոյից պակաս է: Այս մասին հաղորդում է մոլդովական ZdG թերթը՝ դա որակելով որպես կոռուպցիայի նշան: Նախագահը Ֆեյսբուքյան իր էջում ինքնաթիռում արված լուսանկար է հրապարակել, որում կնոջ և կրտսեր որդու հետ է՝ պարզաբանելով, որ նա իր ընտանիքի հետ հանգստանում է Միերկրական ծովում՝ թուրքական Անթալիայում: Մոլդովական ZdG թերթ-ին հայտնի է դարձել, որ նրանք կանգ են առել ծովափնյա շքեղ հյուրանոցում, որի համարների գինը սկսվում է 4 հազար եվրոյից: Ֆեյսբուքյան իր գրառման մեջ նախագահը չի նշել, թե որքան է տևելու իր արձակուրդը: Որոշ ժամանակ անց նա նոր գրառում է կատարել և նշել, որ ZdG տվյալները սխալ են, որ չի քննարկելու այդ թեման և հավելել է, որ Թուրքիայում հանգստանալու հնարավորությունը նախագահական ընտանիքին է տրամադրվել Անթալիայում Մոլդովայի պատվո հյուպատոսի կողմից: ZdG-ին միանգամից կապվել է պատվո հյուպատոսի հետ, որն ասել է, որ ոչինչ չգիտի երկրի ղեկավարի արձակուրդի մասին և նույնիսկ չի զրուցել նրա հետ վերջին ամսվա ընթացքում: Իգոր Դոդոնի աշխատավարձը նախագահի պաշտոնում, որը նա զբաղեցնում է 2016թ-ի դեկտեմբերից, կազմում է մոտ 636 եվրո: Դա նշանակում է, որ այդ պաշտոնում գտնվելու 5 ամսվա ընթացքում նա վաստակել է ընդամենը 3500 եվրո: Մոլդովայի նախագահն առաջին անգամ չէ, որ թանկ հանգստավայրերի հանդեպ իր սերն է դրսևորում, գրում է ZdG-ին: Մինչ այս նրան ազգականների և թիկնապահների հետ միասին տեսել են Սոչիում, Իրանում և Բրեյ-Չերվինիա նորաձև իտալական հանգստավայրում: [url=https://jam-news.net/?p=45269&lang=hy]JAMnews[/url]

Նմանատիպ նյութեր