4865 դիտում
20:33 21-06-2017
Մեր հարևան կոչվածներն իրենց գաղափարաքարոզչական պահվածքով անընդհատ հիշեցնում են նեոլիթյան դարաշրջանի բարքն ու վարքը. Սենոր Հասրաթյան
Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նեոլիթյան պարզունակությամբ տառապող ադրբեջանական ագիտպրոպի հերթական հորինվածքն առ այն, թե իբր կանխվել էհայկական ուժերի կողմից հունիսի 21-ի երեկոյան ձեռնարկված դիվերսիոն ներթափանցման փորձը և գերեվարվել մեկ զինծառայող, ժամեր առաջ, որպես ասվածի «ապացույց», իր շարունակությունը ստացավ համացանցում տեղադրված անճաշակ մի բեմադրությամբ: Որ իրականում մեր հարևան կոչվածներն, իրենց գաղափարաքարոզչական պահվածքով անընդհատ հիշեցնում են նեոլիթյան դարաշրջանի բարքն ու վարքը, դա ակնհայտ է:
Սակայն զարմանալու տեղիք է տալիս այն հանգամանքը, որ տարիների հետ սրանց «ունեցած» մտածելու կարողությունը, ինչպես բանական մարդու պարագայում է լինում, ոչ թե զարգանում, այլև հակառակ օրինաչափության՝ հետընթաց է ապրում:
Ցավալի է, որ այս ամենի արդյունքում ավելի շատ կորցնում է ոչ թե պարզամիտ մտածողությամբ հիմարը, այլև նա, ով ստիպված է ապրել այդ հիմարի հարևանությամբ..»
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
598 դիտում
18:37 18-10-2024
Ապարանը հռչակվել է 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք
604 դիտում
18:11 18-10-2024
ՔԿԾ-ի և Հայաստանի ազգային գրադարանի միջև կնքվել է փոխըմբռնման և համագործակցության հուշագիր