1650 դիտում
18:55 27-03-2019
Նիկոլենք իրենց պահվածքով կարճ ժամանակ անց իրենց իսկ աջակցող ժողովրդի մեծ մասին հանելու են փողոց՝ իրենց դեմ պայքարելու․․. Մենուա Հարությունյան
[b]Մենուա Հարությունյանը գրում է[/b]. Ավշարը գտավ պայքարի բանալին․․․
Նիկոլի իշխանությունը բռնազավթելուց հետո շատ են եղել տարբեր տիպի հավաքներ, բողոքի ցույցեր, երբ տարբեր խմբեր և հասարակության տարբեր շերտեր ներկայացնում էին իրենց բողոքի ձայնը, բայց որևէ խնդիր չի լուծվել։
Փաստացի փողոցային պայքարով կամ ցույցերի միջոցով որևէ խումբ չի հասել հաջողության, քանզի Նիկոլը ցույց է տալիս, որ չի ընդունում փողոցային պայաքարով իրենից որևէ պահանջ կամ խնդիր լուծելու մոտեցում։
Եվ ահա ավշարցիները գտան բանալին, թե ինչպես է պետք պայքարել իշխանությունը բռնազավթած նիկոլենց դեմ․․․
Պետք է ուղղակի լինել միասնական, չկոտրվել, սեփական շարքերում թույլ չտալ դավաճանություն և պրովակացիաներ, և համառորեն ու միասնաբար մինչև վերջ սեփական պահանջն առաջ քաշել: Հենց այս միասնականության և համառության արդյունքում ավշարցիները կարողացան ստիպել Նիկոլի թայֆայի ամենակոկորդիլոսասեր ներկայացուցչին փոխելու իր որոշումը և թույլ տալու որպեսզի դպրոցի տնօրենը ներկայացնի հրաժարական (ակնհայտ էր, որ այդ տնօրենը հրաժարական չէր տալիս, որովհետև մարզպետը թույլ չէր տալիս):
Ուզում եմ ասել բոլոր այն խմբերը, բոլոր այն մարդիկ ովքեր ունեն դժգոհություններ և իրենց արդարացի պահանջն են ներկայացնում Նիկոլենց կարող են հաջողության հասնել միայն համառության և միասնականության արդյունքում և Նիկոլենք կզիջեն միայն էն դեպքում, երբ զգան, որ դիմացի խումբը, դիմացի գյուղը, քաղաքը կամ որևէ ընկերության աշխատակիցներ միասնական են ու պատրաստակամ՝ մինչև վերջ պայքարելու:
Փաստացի Նիկոլենք այլ ճանապարհ չեն ընդունում և այլ ճանապարհ չեն թողնում իրենց իշխանությունից դժգոհ կամ իրենց իշխանության որոշումները չընդունող հասարակական խմբերին, քան՝ համառ և միասնական պայքարն է սեփական տեսակերները ու շահերը պաշտպանելու համար ...
Նիկոլենք իրենց պահվածքով և ժողովրդին անընդհատ խաբելու, ժողովրդի կարծիքի վրա թքած ունենալու կերպով կարճ ժամանակ անց իրենց իսկ աջակցող ժողովրդի մեծ մասին հանելու են փողոց՝ իրենց դեմ պայքարելու․․․
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
625 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
745 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից