211652_close_icon

Դոնալդ Թրամփը մտադիր է նոր պատժամիջոցներ սահմանել Վենեսուելայի դեմ. Politico

views-count2772 դիտում article-date 11:22 22-06-2017
ԱՄՆ նախագահի վարչակազմը ծրագրում է Վենեսուելայի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառել։ Այդ մասին հայտնում է հեղինակավոր Politico թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։ Թերթի տվյալներով՝ այդ երկրի դեմ նոր սահմանափակումները կտարածվեն «սև ցուցակում» ընդգրկված որոշակի անձանց պատկանող ակտիվների վրա։ «Մենք որոշակիորեն դուրս ենք գալիս ռազմավարական համբերության սահմաններից»,-ասել է վարչակազմի աղբյուրը։

Նմանատիպ նյութեր