1278 դիտում
12:30 09-12-2022
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Էրդողանի մտերիմ անձի նկատմամբ. Politico
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել թուրք գործարար, էներգետիկ մագնատ Սիթքի Այանի նկատմամբ, ով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մտերիմներից է: Այանին մեղադրում են պատժամիջոցները շրջանցելու հարցում Իրանին օգնելու և իրանական նավթի անօրինական վաճառքին նպաստելու մեջ: Հայտնում է Politico-ն։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը, որը վերահսկում է ամերիկյան պատժամիջոցների իրագործման գործընթացը, հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Այանը ղեկավարել է պատժամիջոցները շրջանցելու ցանց, որն Իրանին թույլ է տվել հարյուր միլիոնավոր դոլարի նավթ և նավթամթերք վաճառել՝ ֆինանսական օգուտ բերելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղուդս» հատուկ ստորաբաժանմանը:
«Այանի ընկերությունները իրանական նավթի վաճառքի միջազգային պայմանագրեր են կնքել օտարերկրյա գնորդների հետ, կազմակերպել են նավթի բեռնափոխադրումներ և օգնել են լվանալ եկամուտները՝ թաքցնելով նավթի՝ իրանական ծագում ունենալու փաստը և ԻՀՊԿ-ի «Ղուդս» ստորաբաժանման շահագրգռվածությունը վաճառքում», - նշվում է գանձապետարանի հայտարարության մեջ:
Ըստ փաստաթղթի՝ իրանական նավթը վաճառվել է գնորդների Չինաստանից, Արևելյան Ասիայի տարբեր երկրներից, Արաբական Միացյալ Էմիրություններից և Եվրոպայից:
ԱՄՆ-ի գանձապետարանի հայտարարությունից ժամեր առաջ Politico-ն հոդված էր հրապարակել, որտեղ անդրադարձ էր կատարել Իրանի «Ղուդս» ստորաբաժանման հետ Այանի գործարքներին:
Մայիսին ԱՄՆ-ը պատժամիջոցներ էր սահմանել Այանի ցանցում ներգրավված տարբեր ընկերությունների նկատմամբ, սակայն գործարարն անձեռնմխելի էր մնացել, հավանաբար, շնորհիվ իր սերտ հարաբերությունների Էրդողանի հետ, ով Մերձավոր Արևելքում և դրա սահմաններից դուրս ԱՄՆ-ի կարևոր գործընկերն է:
Բացի Այանից և նրա էներգետիկ կոնգլոմերատից՝ ASB Group-ից, գանձապետարանը պատժամիջոցներ է սահմանել նաև այդ ընկերությունում աշխատող նրա որդու՝ Բահադդինի և այնտեղ ղեկավար պաշտոն զբաղեցնող Քասիմ Օզթասի նկատմամբ:
Պատժամիջոցների ենթարկված անձանց ակտիվներն ԱՄՆ-ում կսառեցվեն, իսկ ԱՄՆ քաղաքացիներին կարգելվի նրանց հետ բիզնես վարել: Տույժերի կարող են ենթարկվել նաև նրանց հետ բիզնես վարող այն անձինք, ովքեր ԱՄՆ-ի քաղաքացի չեն հանդիսանում, ինչն էլ պատժամիջոցների ցանկում հայտնվածների համար սովորաբար խոչընդոտ է հանդիսանում՝ շարունակելու իրենց բիզնեսը:

Նմանատիպ նյութեր
2634 դիտում
11:22 22-06-2017
Դոնալդ Թրամփը մտադիր է նոր պատժամիջոցներ սահմանել Վենեսուելայի դեմ. Politico
2905 դիտում
16:40 24-10-2020
Հայերը սպանվում են Թրամփի մտերիմ Էրդողանի կողմից. Շոն Փեն
12679 դիտում
08:44 02-10-2020
ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի՞ Էրդողանի նկատմամբ. «Ժամանակ»
Այս բաժնից
613 դիտում
20:48 21-12-2024
Նավալնու այրին կոչ է արել պայքարել ՌԴ-ում YouTube-ի արգելափակման դեմ
931 դիտում
20:07 21-12-2024
Ռուսաստանում կանգնեցրել են Ստալինի արձանը
766 դիտում
19:37 21-12-2024
Գերմանիայի իշխանությունները նախազգուշացվել էին Մագդեբուրգի ողբերգության հեղինակի ծայրահեղական հայացքների մասին